ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԻՐԱՔԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԵՎ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանը կողմնակից է Իրաքի լիակատար եւ անվերապահ զինաթափման` ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով` Հայաստանի դիրքորոշումը բխում է իր կողմից վավերացված զանգվածային ոչնչացման դեմ պայքարին ուղղված բոլոր միջազգային պայմանագրերից ու համաձայնագրերից: Որպես այդ լարված տարածաշրջանի հարակից պետություն, Հայաստանը մտահոգված է Իրաքում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակով, նշել է Ձ. Աղաջանյանը: «Իրաքի զինաթափումն անխուսափելի է, այլապես իրավիճակն ամբողջովին կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների»,- ընդգծել է մամուլի քարտուղարը: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ Հայաստանը չի բարձրացրել Իրաքի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ օդային միջանցքի տրամադրման հարցը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---