ՍՈՉԻԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Սոչիի գեղարվեստական թանգարանում բացվել է Հայաստանի ժամանակակից գեղանկարչության եւ գծանկարի ցուցահանդեսը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հավաքածուի բոլոր ցուցանմուշները, որոնց մի մասը արդեն նվիրվել է Սոչիի թանգարանին, մասնավոր հավաքածուներից են: Բոլոր ցուցադրված աշխատանքները աչքի են ընկնում վառ ազգային կոլորիտով եւ շարունակում են հայ արվեստի հինավուրց ավանդույթները: Գեղանկարչական աշխատանքներից բացի ցուցահանդեսում ներկայացվել են նաեւ եզակի գորգեր, որոնցից երեքը XVIII դարի եւ մեկը XIX դարի գործեր են: Սոչիի արվեստագետները, որոնք գնահատւմ են ցուցահանդեսի բացումը որպես բացառիկ կարեւորության իրադարձություն, խոստովանում են, որ արտերկրյա մասնավոր հավաքածու ունեցողները հազվադեպ են քաղաք բերում իրենց հավաքածուները, իսկ նման շռայլ նվերներ արվում են չափազանց հազվադեպ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---