ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՆ ԱՊՀ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Այսօր Քիշնեւում Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որտեղ աշխարհի 155 երկրները դասակարգվել են ըստ ձեռներեցությանը նպաստող մակարդակի: Այդ մասին հաղորդում է Մերձդնեստրի էկոնոմիկայի նախարարությունը: Հետազոտության տվյալներով, ԱՊՀ երկրների թվում առաջտարներ են Հայաստանը, Ռուսաստանը եւ Մոլդովան, թեեւ ընդհանուր ցուցակում նրանք զբաղեցնում են համապատասխանաբար 46, 79 եւ 83-րդ տեղերը: Նրանց հաջորդում է Ղրղզստանը, զբաղեցնելով 84 տեղը, Ղազախստանը` 86, Ադրբեջանը` 98, Վրաստանը` 100, Բելառուսը` 106, Ուկրաինան` 124, Ուզբեկստանը` 138 տեղը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---