ՇՈՒՏՈՎ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՎՈԼԳՈԳՐԱԴԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԱՄՅԱ ՀԱՄԱԳԱՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - 2003 թվականին Հայաստանի մայրաքաղաքի եւ Վոլգոգրադի միջեւ կստորագրվի մոտակա երկու տարիների համագործակցության ծրագիր: Այդ մասին, մեկնաբանելով Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության այցը Վոլգոգրադ, «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը: Նրա խոսքերով, ծրագիրը նպատակաուղղված կլինի տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, մշակութային-մարդասիրական եւ առողջապահական կապերի ընդլայնմանը: Ինչպես նշել է Պետրոսյանը, այցի ընթացքում քննարկվել են բեռների տեղափոխման այլընտրանքային ուղիները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---