ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ Դ. ՊԵՐԻՆՉԵԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Իրավապահ մարմինները երկուշաբթի օրը նոր մեղադրանքներ են ներկայացրել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, որն արդեն երրորդ անգամ խախտել է Շվեյցարայի հակառասիստական օրենքը` մերժելով Հայոց ցեղասպանության փաստը: Բերնի ոստիկանության խոսնակ Մարկո Կորտեսին հայտնել է, որ Պերինչեկը կիրակի օրը Բերնում ունեցած իր ելույթում Հայոց ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ», եւ հաջորդ օրը կրկնել է այդ միտքը Ցյուիխում կայացած ասուլիսի ժամանակ: Ըստ Շվեյցարիայի օրենսդրության` ցեղասպանության հասարակական մերժումը կամ արդարացումը հակասում է հակառասիստական օրենքին եւ դիտվում է որպես քրեորեն պատժելի հանցանք: Այսօր Դ. Պերինչեկը հարցաքննվելու է Վո կանտոնի ոստիկանության կողմից` ընթացիկ տարվա մայիսին արված նմանատիպ հայտարարությունների համար: Բացի այդ, Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահը, որը հաճախ է այցելում Շվեյցարիա, Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարությամբ հանդես էր եկել հուլիսի վերջին` Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ: Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դատական մարմինները Հայոց ցեղասպանությունը մերժելու մեղադրանքով մայիսին քրեական գործ էին հարուցել նաեւ Թուրքիայի պատմագիտական միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի նկատմամբ, որը նույնպես մերժել է Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնական Անկարան բազմիցս քննադատել է Շվեյցարիայի կառավարությանը եւ դատական մարմինների որոշումները, սակայն Շվեյցարիայի իշխանությունները շարունակաբար պնդում են, որ երկրի դատական համակարգը գործում է կառավարությունից անկախ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---