ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԿՐԱԿՈՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ձեռնամուխ եղավ Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկման անցկացմանը, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դիտարկման հենց սկզբում ադրբեջանական կողմից մեկ կրակոց արձակվեց դիտարկման առաքելության ուղղությամբ, ինչն արձանագրվեց ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից: Ադրբեջանական կողմից դիտարկման ղեկավար` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ցուցումով դիտարկումը դադարեցվեց անվտանգության նկատառումներով: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խմբի կազմում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ ԳՆ ԱՆ դաշտային օգնականներ Փեթեր Քիին (Մեծ Բրիտանիա), Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա) եւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Կորոտկովը (Ռուսաստան): Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:


 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---