ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ, ԱՅԼ ՆԱԵՎ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին, սեպտեմբերի 20-ին ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի շփման գծում դիտարկում չի անցկացվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիկովը: Նրա խոսքերով, տեղեկատվությունն այն մասին, թե ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ղեկավարության անցկացվող դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, «չի համապատասխանում իրականությանը»: «Եթե նման դիտարկում անցկացվեր, ապա ադրբեջանական կողմից անպայման դիտորդ պետք է մասնակցեր: Նման տեղեկատվության տարածումը մեր թշնամիների հերթական սադրանքն է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի զորքերի շփման գծում այսօր որեւէ դիտարկման մասին»,-նշել է Ռ.Մելիկովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Միեւնույն ժամանակ ադրբեջանական Day.az գործակալությունը վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, տեղեկատվություն է տարածել, ըստ որի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի գյուղի մոտ, զորքերի շփման գծում նախատեսվում էր անցկացնել դիտարկում: «Երբ դիտարկումը սկսվեց, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ձախ թեւից կրակ բացվեց ադրբեջանական կողմում դիտարկում անցկացնող խմբի ուղղությամբ: Դաշտային օգնական Միրոսլավ Վիմետալը, որը հրադադարի խախտում է գրանցել հայկական կողմից, անհապաղ տեղեկացրել այդ մասին դեսպան Անջեյ Կասպրշիկին, որի արդյունքում վերջինիս որոշման համաձայն դիտարկումը դադարեցվել էր»,-հաղորդում է աղբյուրը: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդել էին PanARMENIAN.Net ին ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, իրականում սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ձեռնամուխ եղավ Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկման անցկացմանը, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դիտարկման հենց սկզբում ադրբեջանական կողմից մեկ կրակոց արձակվեց դիտարկման առաքելության ուղղությամբ, ինչն արձանագրվեց ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից: Ադրբեջանական կողմից դիտարկման ղեկավար` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ցուցումով դիտարկումը դադարեցվեց անվտանգության նկատառումներով:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---