ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը քննարկել է ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառման հարցը 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության դեպքում: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Groong» սայթը: Ինչպես հայտնի է, տվյալ հարցի քննարկման համար վերոհիշյալ միջազգային կազմակերպություն է դիմել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը: Շուտով կկայանա հանձնաժողովի հերթական հանդիպումը, որը կշարունակի երկու պետությունների հաշտեցմանը նպատակաուղղված իր աշխատանքը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---