ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում «կովկասյան քառյակի» նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, հանդիպել է Ստավրոպոլի մարզի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արմեն Խաչատրյանը բարձր կարծիք է հայտնել հայտնի առողջավայրի մասին` հատկապես նշելով Կիսլովոդսկում բնակվող ժողովուրդների միջեւ բարի դրացիական հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանի եւ Ստավրոպոլի միջեւ ավելի սերտ գործնական համագործակցության հնարավորության մասին: Հանդիպումից հետո Հայաստանի պատվիրակությունն այցելել է Կիսլովոդսկի հայկական եկեղեցի:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---