ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՂՋ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Վիրահայերի «Նոր սերունդ» միավորման ղեկավարները ուղերձ են հղել Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեին, որտեղ երախտագիտություն են հայտնում Եվրախորհրդարանին եւ Եվրամիության բոլոր քաղաքացիներին այն բանի համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես պարտադիր նախապայման է ընդունվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: «Այս քայլը եւս մեկ անգամ հաստատել է, որ Եվրամիությունը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամենամեծ հենասյուներից մեկն է աշխարհում: Հայոց ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն հայ ժողովրդի դեմ, այլ ողջ մարդկության: Մենք գտնում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, ողջ աշխարհի հայերի, այլ նաեւ ողջ աշխարհի հանրության համար: Միայն դատապարտելով նման հանցագործությունները հնարավոր կլինի առաջիկայում խուսափել դրանց կրկնությունից: Մենք ողջունում ենք Եվրամիության դիրքորոշումը, քանի որ հուսով ենք, որ այն կօգնի Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ եւ հաղթահարել այն բարդույթը, որը փոխանցվելով սերնդե-սերունդ, խնդիրներ է ստեղծում հարեւաների հետ հարաբերություններում: Թույլ տվեք Վրաստանի հայկական համայնքի անունից խորը երախտագիտություն հայտնել այս կառուցողական որոշման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում գործադրած ջանքերի համար,-ասվում է ուղերձում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---