Բաքուն ցանկանում է, որ Կովկասում խաղաղություն տիրի, հավաստիացնում է Իլհամ Ալիեւը

PanARMENIAN.Net - Եկող տարի Ադրբեջանի պաշտպանության ոլորտի ծախսերը կհավասարվեն Հայաստանի ողջ բյուջեին: Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիեւի «Յուլեսռադիո» ֆինական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հինգշաբթի տարածվել է Բաքվում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Ալիեւը ասել է, որ «մենք ցանկանում ենք լուծել հարցը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»: «Սակայն, երբ տեսնում ենք, որ դա հնարավոր չէ, մեզ այլընտրանք չի մնում»,-ասել է նա: «Այդ պատճառով ռազմական ծախսերը Ադրբեջանում աճում են, հաջորդ տարի մենք պաշտպանության ոլորտի ծախսերը կավելացնենք երկու անգամ, եւ դա արդեն մեծ գումար է»,-նշել է Ադրբեջանի նախագահը: «Իսկ ապագայում պաշտպանության ոլորտի ծախսերը կհավասարվեն Հայաստանի ողջ բյուջեին»,-ընդգծել է նա: «Մեզ հարկավոր չէ ստիպել կամ պարտադրել դիմել նման միջոցների»,-ասել է Ադրբեջանի նախագահը` նշելով, որ «մենք դա չենք ուղում, մենք ցանկանում ենք, որ Կովկասում խաղաղություն լինի, ցանկանում ենք նորմալ զարգացնել երկիրը` եւ տնտեսապես, եր քաղաքականապես»: «Սակայն մենք չենք կարող հաշտվել օկուպացիայի հետ»,-ընդգծել է նա: «Այդ պատճառով այս հակամարտության կարգավորման գործում հիմնական դերը ԵԱՀԿ-ը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է»,-ասել է Ալիեւը: Խոսելով Հայաստանի հետ համաձայնության հասնելու հնարավորության մասին` Ալիեւը նշել է, որ դրա համար «հնարավորություններ, իհարկե, կան, եւ հասնել դրան շատ հեշտ է, պետք է կենտրոնանալ եւ հիմնվել միայն միջազգային իրավունքի վրա»: «Ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի անբաժան մասն է»,-ընդգծել է Ալիեւը: «Միջազգային իրավունքը մեր կողմն է, քաղաքական գործընթացները` մեր կողմն են, տնտեսական ներուժը նույնպես մեր կողմն է, եւ մենք կհասնենք մեր նպատակին»,-ասել է նախագահը: «Որոշումը շատ հեշտ է` Հայաստանի ղեկավարությունը պետք է իր մեջ ուժ գտնի եւ դուրս գա գրավյալ տարածքներից, կյանքի նորմալ պայմաններ ստեղծի, այդ թվում նաեւ իր ժողովրդի համար»,-գտնում է Ալիեւը: «Այն ժամանակ կբացվեն հաղորդակցությունները, սահմանները, բեռների փոխադրում տեղի կունենան մեր երկրների տարածքով, եւ նորմալ գործընթաց կլինի»,-նշել է նա: «Ես հուսով եմ, որ մենք շուտով կտեսնենք այն օրը, երբ դա տեղի կունենա»,-եզրակացրել է պետության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---