ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: Տասնյակ հազարավոր ազգայնականներ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` վանկարկելով հակաեվրոպական կարգախոսներ: «Մենք չենք հավատում ԵՄ-ին» եւ «Ոչ Եվրամիությանը, ոչ ԱՄՆ-ին, միայն լիովին անկախ ազգայնական Թուրքիա»: Ցույցերը անցել են խաղաղ, առանց ոստիկանության միջամտության: Նախօրեին Լյուքսեմբուրգում բացված ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդակցությունն անարդյունք է ավարտվել: ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության սկզբունքների հարցի շուրջ: Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները որոշել են այսօր մեկ անգամ եւս քննարկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---