Հայաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին 70-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի դերասան, Մոսկվայի դրամատիկական թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, հաղորդում է նախարարի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Արմեն Բորիսի: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` բեմի եւ կինոյի մեծ վարպետին, ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր մեծ տաղանդի եւ նվիրված աշխատանքի շնորհիվ Դուք լայն ժողովրդա֊կանություն եք վայելում: Ձեր արվեստը դարձել է հայ եւ ռուս մշակույթների փոխա֊դարձ հարստացման յուրօրինակ չափանիշ: Շնորհավորելով այս մեծ հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ անձնական ու ստեղծագործական կյանքում»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---