Ուրուգվայում ԵՄ ներկայացուցչությանն է հանձնվելու մի փաստաթուղթ, որի հեղինակները հորդորում են պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Այսօր Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Եվրամիության դեսպանատուն կհանձվեն այն հազարավոր ստորագրությունները, որոնց հեղինակները հորդորում են Եվրամիությանը պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ստորագրահավաքի նախաձեռնողն է Ուրուգվայի խորհրդարանի առաջին հայ պատգամավոր Լիլիան Քեշիշյանը եւ տարբեր հայկական կազմակերպություններ: Ուղերձը ստորագրածների թվում են Ուրուգվայի փոխնախագահը, նախարարները, խորհրդարանի պատգամավորները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---