ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԻՈՎԻՆ ՓԱԿՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ԲԼՈԿԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին փակում է անվտանգության ոլորտի հարցերի բլոկը Հայաստանի համար: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ, նախագահի խոսքերով, Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊ) թույլ է տալիս ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները ներառել անվտանգության առավել ծավալուն համակարգում: Ընդլայնվում են նաեւ ՀԱՊ-ի անդամ մյուս հանրապետությունների հետ հորիզոնական մակարդակով աշխատելու հնարավորությունները, նշել է Ռ.Քոչարյանը: «ՀԱՊ-ում մեր մասնակցության ձեւակերպումից հետո միանգամայն որոշակի ուրվագծեր ստացավ ռազմատեխնիկական ոլորտում այն պետությունների հետ համագործակցությունը, որոնց հետ նախկինում մենք ընդհանրապես չէինք համագործակցում այդ ոլորտում», - ընդգծել է ՀՀ ղեկավարը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---