ԱՄՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՈՐՈՇԱԿԻԱՑՆԵԼ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐԱՔԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն եռօրյա ժամկետ է տվել Թուրքիային Իրաքի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունների նկատմամբ իր վերաբերմունքը հստակեցնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (ԹՄԱԺ) սահմանադրական հանձնաժողովի նախագահ Բուրհան Քուզուին հաղորդել է, որ եթե մինչեւ շաբաթվա վերջը ԹՄԱԺ-ը հավանություն չտա Իրաքի դեմ նախապատրաստվող ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցությունը հաստատող փաստաթղթին, դա կարող է պաշտոնական Վաշինգտոնում այն տպավորությունը ստեղծել, թե «Անկարան աջակցում է քրդական պետության ստեղծմանը»: «Այդ դեպքում Թուրքիան հանդես կգա որպես ԱՄՆ հակառակորդ իրաքյան հարցում»,-հայտարարել է թուրք պատգամավորը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---