Ս.Կինիկլիօղլու. Հայաստան-Թուրքիա եկխոսությունը չպետք է սկսվի 1915 թվականի քննարկումից 7 նոյեմբերի 2005 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Ես կողմնակից եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ակտիվության բարձրացմանը»,- հայտարարել է ԱՄՆ Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Սուաթ Կինիկլիօղլուն օրերս Երեւանում հրավիրված միջազգային կոնֆերանսում: Ս.Կինիկլիօղլուն նշեց, որ ինքը Երեւանից կմեկնի մի փոքր լավատեսությամբ, մի փոքր հոռետեսությամբ: Լավատեսությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանում ինքը տեսնում է իսկապես հիանալի, խելացի, հետաքրքիր, անկեղծ մարդկանց` «շատ նման իր ժողովրդին», եւ որ նրանց հետ հնարավոր է երկխոսություն սկսել: «Հոռետես եմ, որովհետեւ գիտեմ, թե ինչքան կարեւոր է ձեզ համար 1915 թվականը, բայց կարծում եմ, որ մեր քաղաքական երկխոսությունը, եթե եւ երբ էլ սկսվի, պետք է սկսվի ոչ թե 1915 թվականի, այլ ավելի պրակտիկ հարցերից»,- հայտարարեց նա: Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի առնչությամբ նա ափսոսանք հայտնեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այդ համագործակցությունը շատ դժվար կլինի: Նրա խոսքերով, ոչ պաշտոնական մակարդակով ներկայումս երկու երկրների միջեւ առեւտուրն իրականացվում է, ինչը բավարար չէ. անհրաժեշտ է պաշտոնական առեւտուր` առանց երրորդ կողմին տարանցիկ փոխադրման համար ավելորդ գումարներ վճարելու: «Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք սահմանները բացելու ինչ-որ ձեւ գտնել` նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ոչ լիարժեք լուծման պարագայում, եթե Հայաստանը 7 շրջաններից 2-ից կամ 3-ից դուրս բերի զորքը»,- նշեց թուրք բանախոսը: Ըստ նրա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման կարեւորագույն ծրագիրը արդեն իսկ շրջանցել է Հայաստանը: Գյումրի-Կարս երկաթգծին որպես այլընտրանք նախատեսվող եւ Հայաստանն այս անգամ տրանսպորտային ուղիներով շրջանցող նախագծին անձամբ ինքը դեմ է` հանուն տարածաշրջանի ապագայի եւ եվրոինտեգրման հեռանկարների, այլ ոչ որպես թուրք: Ս. Կինիկլիօղլուն հայտարարեց, որ թուրքերի կարծիքով, իրենք երկար են սպասել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը եւ այլեւս չեն ուզում սպասել: Դրանում շահագրգռված է նաեւ Ադրբեջանը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն |