Փարիզում կազմակերպվել է բողոքի ցույց` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ 7 նոյեմբերի 2005 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպայի քարտեզից պետք է դուրս շպրտել Թուրքիային»,- նման կոչերով են հանդես եկել Փարիզում մի խումբ ցուցարարներ, որոնք բացարձակապես մերժում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարը: Նրանք կոչ են անում եվրոպացիներին «ոչ» ասել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Ցուցարարները նաեւ հայտարարություններ են տարածել հետեւյալ գրություններով. «Ձեզանից պահանջվում է ընդամենը մեկ ժեստ` «ոչ» ասել Թուրքիային Եվրոպայում», «Եվրոպայի բնակչության 65 տոկոսը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը»: Չնայած, որ ցույցի կազմակերպիչների մասին ոչ մի տեղեկություն դեռեւս չի հրապարակվել, սակայն, ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, ենթադրվում է, որ այս ցույցերի կազմակերպիչն է Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան Ֆիլիպ դե Վիլիերը, որը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր ըննդիմադիրներից է:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |