Է.Մամեդյարով. 2006 թվականի սկզբից կակտիվանան ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը10 նոյեմբերի 2005 - 12:53 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականի սկզբից կակտիվանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, արդեն պայմանավորվածություն կա Արդբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ դեկտեմբերի 4-5 Լյուբլյանայում հանդիպում անցկացնելու վերաբերյալ, թեեւ նրա ձեւաչափը դեռեւս համաձայնեցված չէ: «Հնարավոր է, որ դա առանձնազրույց լինի, սակայն չի բացառվում, որ բանակացություններն անցնեն ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում»,-ասել է Է.Մամեդյարովը` նկատելով, որ հանդիպմանը մասնակցելու նպատակով Լյուբլյանա կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Անդրադառնալով բանակցային գործընթացի շարունակմանը` Է.Մամեդյարովը նշել է, որ նոյեմբերի 10-ին համանախագահները հանդես են եկել խաղաղ բանակցությունների մասին զեկույցով Վիեննայում ընթացող ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Միեւնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսին նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |