Անկախության 14 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել` ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները10 նոյեմբերի 2005 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-8-ը Մալիի մայրաքաղաք Բամակոյում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի նախագահությամբ եւ 63 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների կոնֆերանսը` նվիրված ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ ազատություններին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կոնֆերանսին, որի բացումը կատարեց Մալիի Հանրապետության նախագահ Ամադու Տումանի Տուրեն, մասնակցեց եւ ելույթ ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Իր ելույթում ՀՀ դեսպանը նշեց, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները ամրագրվեցին դեռ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում եւ առաջին Սահմանադրության մեջ: Անցած 14 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել` ամրապնդելով եւ զարգացնելով այդ սկզբունքները: Համոզմունքով, որ պետք է խորացնել ժողովրդավարացման գործընթացները երկրում, Հայաստանը պատրաստվում է այդ բնագավառում միջազգային ամենափորձառու մասնագետների եւ հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցաբար մշակված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում եւ երկրի օրենսդրությունը համապատասխանեցնելով այդ բարեփոխումներին, Հայաստանը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների սկզբունքների գործածությամբ կհամապատասխանի Եվրոպայում եւ աշխարհում ընդունված բարձր չափանիշներին, ինչը կարեւոր խթան կհանդիսանա երկրի զարգացման համար: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |