Հ.Չոբոյան. Եվրահանձնաժողովը պետք է պահանջի Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է իր հերթական զեկույցը Թուրքիայի վերաբերյալ: Չնայած 150-էջանոց փաստաթուղթը մի քանի անգամ անդրադառնում է հայկական հարցին, սակայն հետեւողականորեն խուսափում է «ցեղասպանություն» հասկացության գործածումից:«Եվրահանձնաժողովը խուսափում է հայկական հարցի սկզբունքային բաղկացուցչի` թուրքական պետության ուրացման քաղաքականության առնչությամբ դիրքորոշում արտահայտելուց: Ցեղասպանության հարցը դիտարկվում է միայն խոսքի ազատության ոտնահարումների եւ փոքրամասնությունների խնդիրների կապակցությամբ: Եվրահանձնաժողովը Թուրքիային ճանաչման եւ փոխհատուցման ոչ մի հանձնարարական չի տալիս»,- հայտարարել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Հիլդա Չոբոյանը: Բացի այդ, ինչպես նշել է նա, Հայաստանի նկատմամբ շրջափակման վերաբերյալ հղում է արված բանակցությունների օրակարգին, մինչդեռ այն, ինչպես Կիպրոսի հարցը, պետք է մաս կազմեր տարածաշրջանային անվտանգության եւ կայունության առնչությամբ Եվրամիության մտահոգություններին: «Մենք ակնկալում ենք Եվրահանձնաժողովից, որ այն ի վերջո հաշվի կառնի եվրոպական քաղաքացիների պահանջները եւ հատկապես Եվրախորհրդարանի բանաձեւերը` փոխանակ ներկայացնելու Անկարային հարմար պահանջներ: Հանձնաժողովը պետք է բանակցությունների շրջանակում առաջ քաշի թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հստակ եւ ճշգրիտ քաղաքական պահանջներ»,- ամփոփել է Հիլդա Չոբոյանը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---