Հարավային Կովկասում խաղաղապահ առաքելություն կարող է անցկացվել միայն ԵԱՀԿ շրջանակներում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն Ադրբեջանում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման կողմնակից չէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ըստ Ադրբեջանի օրենսդրության, հանրապետության տարածքում որեւէ օտարերկրյա ռազմակայանի տեղակայումը արգելվում է: Է.Մամեդյարովը նշել է, որ «կայանների տեղակայումը բավականին բարդ գործընթաց է», քանի որ, օրինակ, նման որոշման կայացումը ՆԱՏՕ-ի երկրների կողմից ենթադրում է դաշինքի բոլոր երկրների խորհրդարանների վավերացում: «Յուրաքանչյուր երկրի խորհրդարան կարող է իր կարծիքն ունենալ ռազմակայանների վերաբերյալ»,-ընդգծել է Է.Մամեդյարովը: Հրապարակելով իր երկրի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի վերաբերյալ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այդ հարցը «առաջին հերթին պայմանավորված է խաղաղապահ ուժերի մանդատով»: «Իսկ մենք դեռ չենք էլ սկսել մշակել այն: Այսինքն, եթե խոսենք այն մասին, թե ինչպես է դա լինելու, ապա կողմերը պետք է հասկանան, որ այդ ուժերը չեն կարող ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից կամ հարակից պետություններից որեւէ մեկին»,-ասել է Է.Մամեդյարովը` նկատելով, որ այս հարցի շուրջ ընդհանուր մոտեցում կա եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ: «Եթե Հարավային Կովկասում խաղաղապահություն իրականացվի, ապա դա կլինի միայն ԵԱՀԿ շրջանակներում»,-ամփոփել է Է.Մամեդյարովը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---