ԱՀՀ-ն մտահոգված է Ադրբեջանում կայացած ընտրությունների անհամապատասխանությամբ ժողովրդավարական չափանիշներին

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անկարող է կատարել իր պարտականությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ԱՀ կառավարությունը չի կարողացել անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ: Ի.Ալիեւը չի կատարել ընտրություններում խախտումները կանխելու վերաբերյալ իր խոստումը, որոնք ըստ արեւմտյան դիտորդների անցել են լուրջ խախտումներով: ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են, որ ընտրությունների օրը դիտորդները գրանցել են ընտրական գործընթացի վրա ազդելու փորձեր` ընտրության գործընթացին անիրավասու անձանց միջամտության եւ այլ խախտումների միջոցով: ԱՄՆ կառավարությունը նույնպես հանդես է եկել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների քննադատությամբ: Ամերիկյան կողմի հայտարարության մեջ նշվում է.«Մեն քկոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը քայլեր ձեռնարկել խախտումները անհապաղ հետաքննելու նպատակով»:



«Ես լրջորեն մտահոգված եմ այն փաստով, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել ԵԱՀԿ առջեւ ստանձնած որոշ պարտավորություններին եւ Եվրոպայի Խորհրդի չափանիշներին: Այն բանից հետո, երբ 2003 թվականին Ադրբեջանը չկատարեց իր խոստումը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, երկրի կառավարությունը կրկին բաց թողեց ժողովրդավարական սկզբունքների առաջխաղացման հնարավորությունը` չկարողանալով երաշխավորել պատշաճ մակարդակի ընտրությունների անցկացումը»,-հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը: Ինչպես նշել է ԱՀՀ Տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Պարսամյանը, «ժողովրդավարական ընտրություններն Ադրբեջանում կնպաստեն կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Իլհամ Ալիեւը երկրի նախագահի պաշտոնում երկու տարի առաջ փոխարինեց իր հորը, եւ, հոր նման արժանացավ ավտորիտար եւ կոռումպացված ղեկավարի համբավի», PanArmenian.Net-ին են հաղորդել ԱՀՀ-ում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---