Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական տեխնիկան հանգիստ չի տալիս Ադրբեջանին15 նոյեմբերի 2005 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտարարել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է Հայաստանին` դրանով իսկ փորձելով իր ազդեցության տակ պահել տարածաշրջանի երկրները: «Վրաստանից Հայաստան տեղափոխված 16 «Ակացիա» ինքնաշարժ հրետանային կայանները ապրիլին տեղակայվել են Ադրբեջանի հետ սահմանին` Ղազախի շրջանի ուղղությամբ: Այս կապակցությամբ Ադրբեջանը անհրաժեշտ քանակությամբ փաստեր ունի», - հայտարարել է Ռ.Մելիքովը:«Հայաստանում տեղակայված ռազմական տեխնիկայի մի մասը տեղակայվել է Ադրբեջանի հետ սահմանին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ տեխնիկան վաղը չի օգտագործվի Ադրբեջանի դեմ», - շեշտել է Ռամիզ Մելիքովը` մեկնաբանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ գնդապետ Նիկոլայ Բարանովի հայտարարությունները: «Վրաստանից Հայաստան տեղափոխված ռուսական ռազմատեխնիկան չի կարող հայ-ադրբեջանական հարաբերությունների ապակայունացման պատճառ դառնալ», - նոյեմբերի 10-ին Երեւանում հայտարարել էր Նիկոլայ Բարանովը: Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ռազմակայանի մամլո քարտուղար Կարեն Խաչատրյանն, իր հերթին, հստակեցրել էր, որ խոսքը միայն տեխնիկայի մասին է, քանի որ «ռուսական զորքերն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում»: Հիշեցվել էր նաեւ, որ 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված պայմանագրի համաձայն ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում հետապնդում է միայն մեկ նպատակ. տարածաշրջանային կայունության ապահովում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Սուրենյան․ Հուլիսը կլինի ոչ շատ շոգ և տեղումնառատ Նա նշել է, որ տեղումների քանակը նորմայից զգալի ավել ԵՄ դեսպան. Աշխատելու ենք, որ ՀՀ-ն ավելի մոտ գտնվի Եվրոպային Նա նշել է, որ համագործակցության շրջանակներում կարևոր բարեփոխումներ են նախաձեռնել Թուրքիայում մեկնարկել են ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա Փաշինյան․ Եթե ժողովուրդն ուզի իշխանափոխություն անել, կանի «Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա», - ասել է նա |