Իտալիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների փակման արարողությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցեց Պադովա քաղաքում Իտալահայերի միության, «Ծիածան» ընկերության եւ Ջորջո Պեռլասկա հիմնադրամի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողությունների փակմանը, որի առիթով Պադովայի քաղապետարանի բակում տեղադրվեց Մովսես Գուլոյանի հեղինակած բրոնզե քանդակը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովում: Արարողությանը մասնակցում էին Պադովայի քաղաքապետը, հայ եւ հրեական համայնքի ներկայացուցիչներ: Ռ.Շուգարյանն իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներին Իտալիայում եւ ողջ աշխարհում: Միջոցառման ավարտին հյուրերն այցելեցին Պադովայի քաղաքապետարանում կազմակերպված «Արմին Վեգները եւ Հայերը» լուսանկարչական ցուցահանդես:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---