Եվրահանձնաժողովը 13,5 մլն եվրո կհատկացնի 2006 թվականին «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախագծերի իրականացման համար

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել 13,5 մլն եվրո հատկացնելու մասին 2006 թվականին Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախագծերի իրականացման համար: Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ ԵՄ հատկացումները կկազմեն 6 մլն եվրո: Ծրագրի մենեջեր Աթանասիոս Բոյտսիոսը ասել է, թե «ՏՐԱՍԵԿԱ»-ի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության Կիեւում կայանալիք նիստում կհաստատվեն առաջնային ծրագրերը: Երեքշաբթի «ՏՐԱՍԵԿԱ»-ի մասնակից երկրները ներկայացրել են իրենց տարածաշրջանային ծրագրերը: Դրանք 58 են` Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Թուրքիայից: Ծրագիրը առաջարկվել է 1993 թվականին Եվրամիության կողմից եւ նախատեսում է տրանսպորտային հաղորդակցության կազմակերպում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ Կովկասի տարածքով: Արդեն իրականացվել է շուրջ 100 մլն եվրո արժողությամբ 13 ներդրումային եւ 33 տեխնիկական նախագիծ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---