Գառնիկ Իսագուլյան. Ընդդիմությունը զոհ է ցանկանում` այն շահարկելով ինչ-որ բանի հասնելու համար

PanARMENIAN.Net - Միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) է հրապարակում թվեր, իսկ այլ թվերը հակաօրինական են եւ որեւէ իրավական ուժ չունեն: Այդ մասին, անդրադառնալով սահմանադրական հանրաքվեում 336 հազար քաղաքացիների մասնակցության վերաբերյալ միացյալ ընդդիմության ներկայացրած թվերին, հայտարարել է Հայաստանի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, «սուտ է, թե այդ թվերը ներկայացրել են ընդդիմության դիտորդները, որոնք, իբր, աշխատել են ամբողջ օրը: Ինչ որ մարդիկ հավաքում են մի քանի դիտորդների, ովքեր տեղամասերում էլ չեն եղել եւ ինչ որ թվեր են հրապարակում», - հայտարարել է Գառնիկ Իսագուլյանը եւ ավելացրել, - «Մենք ունենք մի տվյալ` ԿԸՀ-ի, ունենք մոտ 2 հազար տեղամասային ընտրական հաձնաժողովներ, որոնցում ներկայացված որեւէ դիտորդից մինչեւ օրս բողոք չկա»: Նա նաեւ նշեց, որ որեւէ հակաօրինական գործողություն անպայման կասեցվելու է. - «Մենք հանդարտության եւ օրենքի շրջանակներում գործելու հստակ կոչ ենք անում: Որեւէ մեկին իրավունք տրված չէ մեկ ուրիշի իրավունքները ոտնահարել, իշխանությունները սա ուղղակի թույլ չեն տա»: «Ընդդիմությունը փորձում է ժողովրդին հրահրել ինչ-որ գործողությունների: Նրանց ծրագրերը մեզ հայտնի են, ընդհուպ նրանք զոհ են ուզում, որ հետո կարողանան էդ զոհը շահարկելով ինչ-որ բան ասել», - նշեց նախագահի խորհրդականը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---