Անկարան հուսով է, որ 2006 թվականը «բեկում» կմտցնի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան ակնկալում է 2006 թվականին «բեկում» տեսնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Նաբի Շենսոյը` ելույթ ունենալով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Լյուբլյանայում: «Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով մեր հարեւաններ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում գրանցված առաջընթացը: Մենք հույս ունենք, որ ճեղքում կտեսնենք 2006 թվականին: Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության վերջնական լուծումն ակտիվորեն խրախուսելու համար, որը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա», - հայտարարել է Նաբի Շենսոյը: Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը Լյուբլյանայում հայտարարել է, թե Կիեւի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ «հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին եւ ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»: «Մեզ հուսադրում են Ադրբեջանում առկա դրական նշանները Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացում»,-ասել է նա, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---