Հռոմում տեղի է ունեցել «Հայաստան. մի ցեղասպանություն լռության ներքո» թեմայով համաժողովը 6 դեկտեմբերի 2005 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Հռոմում անցկացվեց «Հայաստան. մի ցեղասպանություն լռության ներքո» թեմայով համաժողով, որը կազմակերպել էր Մարդու իրավունքների իտալական դաշնակցությունը, Քաղաքական գիտությունների ուսանողների միջազգային ընկերությունը - Roma 3 համալսարանը, եւ հովանավորել` Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահությունը, ինչպես նաեւ Իտալիայում Եվրոպական հանձնաժողովը, եվրոպական խորհրդարանի իտալական գրասենյակը եւ Հանուն խաղաղության տեղեկատվությունների ու նախաձեռնությունների կոմիտեն, հաղորդում է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Այն ցեղասպանությունների եւ կյանքի իրավունքի դեմ բռնությունների վերաբերյալ սեմինարների շարքի հերթական հանդիպումն էր: Նախորդ սեմինարները վերաբերում էին Բալկաններում էթնիկական բռնություններին, Ռուանդայի եւ Կամբոջայի ցեղասպանություններին, Իրաքում քրդերի հարցին: Համաժողովին, որին ներկա էին 200-ից ավելի ուսանողներ, մոտ 50 բարձրաստիճան հյուրեր, Իտալիայում Թուրքիայի դեսպանության աշխատակիցներ եւ լրագրողներ, ելույթ ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը: Դեսպանը, անդրադառնալով Հարավային Կովկասի ներքին աշխարհաքաղաքական արդի վիճակին, հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության խնդիրը` հայ-թուրքական ներկա հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ նույն հարաբերությունները Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի տեսանկյունից: Շեշտվեց նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը միակողմանիորեն փակ պահելու հանգամանքը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայում մեկնարկել են ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա Փաշինյան․ Եթե ժողովուրդն ուզենա իշխանափոխություն անել, կանի «Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա», - ասել է նա Միրզոյանը Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ խոսել է ԵՄ հետ գործակցության խորացման հարցերի շուրջ Նրանք անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման հարցերին Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի գլխավոր տնօրենը Նա կալանավորվել է խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով |