Եթե Երեւանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, պատերազմը կարող է վերսկսվել, «զգուշացնում է» Բաքուն 6 դեկտեմբերի 2005 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը զգուշացրել է, որ պատերազմը կարող է վերսկսվել, եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե կարող է պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե այդպես պատահի, դա կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը», - հայտարարել է Ս.Աբիեւը ԱՄՆ֊-ի պաշտպանության նախարարի երկրորդ օգնական Ջիմ ՄքԴուգալի հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ սլովենական Delo թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ «Երեւանը կարող է պաշտոնապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կամ ԼՂՀ-ն կարող է միանալ Հայաստանին, եթե նրա կարգավիճակի շուրջ բանակցությունները փակուղի մտնեն»: ՀՀ նախագահի խոսքերով, Հայաստանը փաստացի վաղուց է ճանաչել ԼՂՀ: Ս.Աբիեւը նաեւ կարծիք է հայտնել, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է Բաքու -֊ Թբիլիսի -֊ Ջեյհան նավթատարի անվտանգության համար»:![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |