Կովկասը պետք է լինի ԵԱՀԿ հատուկ ուշադրության կենտրոնում, գտնում են ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները գտնում են, որ ԵԱՀԿ-ն պետք է հիմնական ուշադրությունը հատկացնի Կովկասին, Բալկաններին եւ Կենտրոնական Ասիային, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բարնսը: «Կազմակերպությունը իր հիմնական ուշադրությունը պետք է հատկացն այդ տարածաշրջաններին: Ինչու՞ ենք մենք խոսում այդ մասին: Կարծում եմ, կա քաղաքական կոնսենսուս այն մասին, որ մեր վերջնական նպատակը կայուն եւ միավորված Եվրոպայի ստեղծումն է: Դա տեղի է ունեցել Կենտրոնական Եվրոպայում եւ դեռեւս տեղի չի ունեցել Բալկաններում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: ԵԱՀԿ պատմական առաքելությունը կայանում է այդ գործընթացը հաջորդ տասնամյակի ընթացքում առաջ տանելու մեջ», - հայտարարել է Ն.Բարնսը, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---