Երեք հայերի մարդասպաններին դատապարտեցին ցմահ բանտարկության

PanARMENIAN.Net - Նախօրեին Սվերդլովսկի մարզային դատարանը խիստ դատավճիռ կայացրեց Վերին Պիշմայից երեք պատանիների հանդեպ, որոնք ընթացիկ տարվա մայիսի վերջին ծեծելով սպանել էին երեք հայաստանցիների: Նրանցից երկուսը դատապարտվել են ցմահ բանտարկության: Մարդասպաններին գտան հենց հաջորդ օրը, սակայն սպանության ազգային դրդապատճառների մասին վարկածը հերքվել էր դեռեւս քննության փուլում: Նիստերի դահլիճում ազատ տեղ չկար: Դատապարտյալների հարազատներն ու ընկերներն այնքան շատ էին, որ ոչ բոլորին հաջողվեց մտնել դահլիճ: Չորս երիտասարդները խոստովանեցին իրենց մեղքը երեք սպանություններում, սակայն մերձավորները դեռեւս հրաշքի էին սպասում: «Դատարանը գալիս է այն եզրակացության, որ Սամոֆալովը եւ Սաֆրոնովը բացառիկ վտանգ են ներկայացնում հանրության համար: Այդ պատճառով պատիժը որոշակի ժամկետով ազատազրկման տեսքով չափազանց մեղմ կլինի նրանց համար եւ ցմահ բանատարկությունը առավելագույնս կնպաստի նրանց ուղղմանը եւ սոցիալական արդարության վերականգնմանը»,-հայտարարեց դատավոր Սերգեյ Բաժենովը:



2005 թվականի մայիսի վերջին ուշ երեկոյան երիտասարդները գնացին Վերին Պիշմայի ծայրամասում գտնվող սրճարան: Կողքի սեղանի մոտ նստեցին Հայաստանի երկու քաղաքացիներ, երիտասարդները որոշեցին թալանել նրանց: Ապագա զոհերին հաջորդաբար դարանեցին փողոցում: Այն վայրը, որտեղ պատանիները սպանեցին առաջին երկուսին, բավականին խուլ տեղ է: Այստեղ նույնիսկ ցերեկը մարդաշատ չի լինում: Զոհերին դարանակալեցին զուգարանի մոտ: Առաջին իսկ հարվածներից հետո, երբ զոհերը արդեն չէին կարող դիմադրել, նրանց քաշ տվեցին սրճարանի հետեւի մասը եւ այնտեղ սպանեցին: Ծեծում էին հիմնականում ձեռքերով եւ ոտքերով: Առաջին սպանվածի գրպանում գտան 2 ու կես հազար ռուբլի եւ հեռախոս, երկրորդի մոտ` ընդամենը 30 ռուբլի, որը նույնպես վերցրեցին: Արդեն առավոտյան երիտասարդները քաղաքի մեկ այլ հատվածում տեսան Հայաստանի եւս մեկ քաղաքացու: Նրան ծեծում էին ռազմական գոտու երկաթակալով, իսկ հետո այդ նույն գոտիով փորձում էին խեղթամահ եւ դեռ ողջ վիճակում գցեցին ջերմային մայրուղու հորը: Այնուհետեւ պատանիները գնացել են նշելու սպանությունը, սակայն արդեն ճաշին մոտ հանցագործության բոլոր մասնակիցներին բռնել են:



Հանցագործության երկու մասնակիցներին, 19-ամյա Սամոֆալովին եւ Սաֆրոնովին դատարանը դատապարտեց ցմահ բանտարկության, 18-ամյա Շարաֆուտդինովին` 23 տարվա ազատազրկման գաղութում, Ա.Մեքսիմովին, որը հանցագործություն կատարելու պահին անչափահաս էր` 10 տարվա ազատզրկման, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---