ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կայցելի դեկտեմբերի 14-17

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ըստ նախնական տվյալների տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի 14-17-ին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համախագահ Յուրի Մերզլյակովը: Դեկտեմբերի 14-15-ը միջնորդները կայցելեն Երեւան, իսկ դեկտեմբերի 16-17-ին` Բաքու: Լեռնային Ղարաբաղ միջնորդներն այս անգամ չեն այցելի: «Պատճառը ժամանակի սղությունն է: Հավանաբար, մենք կհանդիպենք Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը Երեւանում», - ասել է Յու.Մերզլյակովը: Ռուս դիվանագետը դրական է գնահատել դեկտեմբերի 5-ին Լյուբլյանայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպումը: «Մենք փաստորեն կողմերին փոխանցեցինք մեր առաջարկությունների փաթեթը, որպեսզի հնարավորություն տանք նրանց մտածելու եւ պատասխանելու համար», - ասել է նա: Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունվարյան հանդիպման օրը եւ վայրը դեռեւս որոշված չեն: «Դա կհստակեցվի տարածաշրջան այցելության ժամանակ: Այդ մասին մեզ պետք է ասեն իրենք` նախագահները», - ամփոփել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---