ՀԲ-ն կարող է զբաղվել Ղարաբաղի խնդրով «սոցիալ-տնտեսական զարգացման տեսակետից»

PanARMENIAN.Net - Համաշխարհային Բանկի (ՀԲ) նախագահ Փոլ Վուլֆովիցը գտնում է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կարող է փորձել զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զուտ «սոցիալ-տնտեսական զարգացման տեսակետից»: Ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում, Վուլֆովիցն ասել է, որ Համաշխարհային Բանկի փորձը Բալկաններում ապացուցում է, որ նման մոտեցումը կարող է օգուտ բերել թեկուզ միայն այն պատճառով, որ հակամարտող կողմերը չեն մերժում այն, հաղորդում է «Մեդիամաքս»: Իտար-Տասս գործակալությունը նշում է, որ «ներկաներից մի քանիսի կողմից հնչեցված հարցերն այն մասին, թե ինչպիսի՞ դեր կարող է ունենալ Համաշխարհային Բանկը Հայաստանի տնտեսական շրջափակման վերացման եւ ղարաբաղյան կարգավորման գործում, անսպասելի էին Վուլֆովիցի համար»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---