Հայաստանը դիտորդի կարգավիճակով մասնակցում է ՆԱՏՕ-ի «Վիկինգ-2005» զորավարժություններին

PanARMENIAN.Net - Կիեւում Ուկրաինայի Պաշտպանության ազգային ակադեմիայի բազմազգ կենտրոնակայանների համար Սպայերի պատրաստման կենտրոնի բազայի վրա սկսվել են «Վիկինգ-2005» համակարգչային միավորված բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններ` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ոգով: Զորավարժություններին մասնակցում են 5 խաղաղապահ գումարտակներ, որոնց կազմում են Սլովենիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի ռազմական ստորաբաժանումները, երկու գումարտակային մարտավարական խումբ Խորվաթիայի եւ Իռլանդիայի զինված ուժերից, որոնց կառավարման կետերը գտնվում են իրենց երկրների հեռակառավարման դիրքերում: Որպես դիտորդներ զորավարժություններին մասնակցում են աշխարհի 16 երկրների, այդ թվում Ավստրիայի, Ադրբեջանի, Ալբանիայի, Հայաստանի, Վրաստանի, Էստոնիայի, Կանադայի, Լատվիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Միացյալ Նահանգների, Հունգարիայի, Ուզբեկստանի եւ Չեխիայի ներկայացուցիչները: Զորավարժությունների անցկացման կազմակերպիչն է Շվեդիայի Թագավորության զինված ուժերի միավորված կենտրոնակայանը: «Վիկինգ-2005»-ի անցկացման հիմքում, որն ըստ ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատականների ամենամասշտաբային խաղաղարար համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունն է, միավորված բազմազգ օպերատիվ-մարտավարական ուժերի կիրառման հայեցակարգն է միջազգային խաղաղապահ գործողությունների ժամանակ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---