Բաքուն մտադիր է Ղարաբաղի հարցն ընդգրկել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը կարող է ընդգրկել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում, որը տեղի կունենա 2006 թվականի փետրվարին Վիեննայում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի մշտական հանձնաժողովի անդամ, ԱՀ Միլի մեջլիսի մարդու իրավունքների գծով հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան: Նրա խոսքերով, Ադրբեջանի նոր պատվիրակությունն այդ կազմակերպությունում կփորձի քննարկման ներկայացնել ղարաբաղյան հարցը, պարզել ԵԱՀԿ ԽՎ եւ այլ կազմակերպությունների կոնկրետ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ եւ կրկին անգամ ցույց տալ, թե ով է «իրականում զավթիչը, իսկ ով օկուպացիայի ենթարկված կողմը»: Ռ.Ասլանովան, որը նշել էր, թե ինքը չի մասնակցել ԵԱՀԿ ԽՎ Վաշինգտոնում կայացած նախորդ նստաշրջանին, սակայն իրեն հայտնի են այն ժամանակ կատարված իրադարձությունները, այդ թվում նաեւ զանգվածային լրատվամիջոցներից նա ծանոթացել է զեկույցին եւ պարզել է այդ կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ զեկուցող Գորան Լենմարքերի դիրքորոշումը, եւ հայտարարել է, որ խորը ափսոսանք է ապրում:

Միլի մեջլիսի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ադրբեջանական կողմին ոչ ձեռնատու որեւէ փաստաթուղթ չի կարող դրվել քննարկման եւ առավել եւս չի կարող ընդունվել: Հաշվի առնելով դա, Ռ.Ասլանովան գտնում է, որ նման առաքելություն ստանձնած կազմակերպությունը, ինչպես նաեւ նրա զեկուցողը, պետք է ներկայացնեն «արդար դիրքորոշում» եւ բացահայտորեն «մատնանշեն մեղավորին»:



Ժամանակն է վերացնել երկակի չափանիշները: «Ցանկանում եմ նշել, որ անցած 5 տարվա ընթացքում մեր պատվիրակությունը մշտապես պահանջել է քննարկման դնել ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ ԽՎ բոլոր նստաշրջաններում եւ փորձել է հասնել անաչառ վերաբերմունքի այդ հարցի հանդեպ այդ կազմակերպությունում եվրոպական երկրների խորհրդարանականների կողմից: Մենք ոչ մի վայրկյան չենք մոռանում ղարաբաղյան հակամարտության մասին: Այսինքն, մեր պատվիրակությունները ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, ՆԱՏՕ-ում, մշտապես պահել եւ շարունակում են պահել ղարաբաղյան խնդիրն օրակարգում: Ղարաբաղյան հակամարտությունը մեր ցավոտ տեղն է: Յուրաքանչյուր ադրբեջանցի, որն արժանապատվության եւ հպարտության զգացում ունի, յուրաքանչյուր պատգամավոր եւ քաղաքական գործիչ, առաջին հերթին, պետք է նպաստի այդ խնդրի լուծմանը: Այդ պատճառով, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նպատակն է նստաշրջաններից մեկում քննարկման դնել ղարաբաղյան հարցը: Քանի որ ադրբեջանական հասարակությունը ակնկալում է միջազգային կազմակերպություններից, այդ թվում նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ից, կոնկրետ միջոցներ, ուղղված հակամարտության կարգավորմանը: Հաշվի առնելով դա, ես հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել այն բանին, որ ղարաբաղյան հարցը քննարկվի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում եւ կկարողանանք իմանալ այդ կազմակերպության կոնկրետ կարծիքն ու դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ», հաղորդում է Բաքվի «525» թերթը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---