Ս.Մանն. 2005 թվականը դրամատիկ տարի չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով27 դեկտեմբերի 2005 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը պնդում է, որ ղարաբաղյան հակամատության բանակցային գործընթացի առումով 2005 թվականը դրամատիկ տարի չէր: «Պրահյան գործընթացը 2005 թվականին ընթանում էր ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է նա: Ամերիկացի դիվանագետը կրկնել է վերջին ամիսներին բազմիցս հնչած պնդումը, որ ընտրությունների բացակայությունը Ադրբեջանում եւ Հայաստանում հնարավոր լուծումներին նպաստող գլխավոր գործոններից է: «2002-2003 թվականներին այդ պատճառով նախագահները չկարողացան կենտրոնանալ այս խնդրի վրա: 2006 թվականին քաղաքական դաշտը Հայաստանում եւ Ադրբեջանում մաքուր է լինելու», - կարծում է Սթիվեն Մաննը: Անդրադառնալով բանակցային գործընթացի առաջիկա զարգացումներին, Ս.Մաննը նշել է, թե համանախագահները երկու կողմերի հետ որոշում են նախագահների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները: «Մինչեւ նախագահների հանդիպումը, տեղի կունենա երկու արտգործնախարարների հանդիպումը` համանախագահների մասնակցությամբ: Ենթադրում եմ, որ դա կլինի ավելի ուշ` հունվարին: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք օրակարգում, սակայն կարծում եմ, թե իրատեսական է համարել, որ 2006 թվականին մենք կարող ենք հասնել զգալի գործընթացի»,-ավելացրել է Ս.Մաննը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում շատ զգալի է լինելու հայկական եւ ադրբեջանական հասարակությունների ազդեցությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |