Նշանակվել է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի նոր մշտական ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Հայաստանում Լեռնային Ղարաբաղի նոր մշտական ներկայացուցիչ է նշանակվել Կառլեն Ավետիսյանը: Մինչ այժմ ներկայացուցչի պարտականությունները կատարում էր Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, որն աշխատում էր Երեւանում, եւ որին, ԼՂՀ նախագահի հրամանագրով, ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինեց Գեորգի Պետրոսյանը: Լեռնային Ղարաբաղը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում եւ Ավստրալիայում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---