ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՆԵՐԻ» ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը առաջատար է հանդիսանում Հարավային Կովկասում «Հազարամյակի զարգացման նպատակների» կյանքի կոչման հարցում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ, ՀՀ-ում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգող դեսպան Լիս Քրիստի Գրանդեն: Նշենք, որ 2000 թվականին ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթնաժողովում հռչակված Հազարամյակի զարգացման 8 նպատակների թվում են` աղքատության վերացումը, համընդհանուր կրթության ապահովումը, կանանց իրավունքների ընդլայնումը, աջակցությունը սեռերի հավասարությանը, մայրերի առողջության բարելավումը, պայքարը ՁԻԱՀ-ի եւ այլ հիվանդությունների դեմ, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ պայմանների ստեղծումը գլոբալ համագործակցության համար: Խոսելով հանրապետությունում իրավիճակի մասին այդ հարցի առնչությամբ` ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ տնտեսական աճի շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը կրճատել է բնակչության աղքատության մակարդակը 55-ից մինչեւ 50 տոկոս, մինչդեռ հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում, այն զգալիորեն բարձր է: Նրա կարծիքով Հայաստանում շատ ավելի բարձր է բնակչության բժշկական սպասարկման մակարդակը, ինչը թեթեւացնում է պայքարը ՁԻԱՀ-ի եւ մալարիայի դեմ: Բացի այդ, ասել է Լիս Գրանդեն, Հայաստանում չկա կանանց խտրականություն, իսկ պետությունում գոյություն ունեցող սեռական անհավասարությունը պայմանավորված է օբյեկտիվ գործընթացներով` աղքատությամբ, բնակչության մասնակի անգրագիտությամբ, ղարաբաղյան հակամարտության առկայությամ: Դրական փաստ է, նրա կարծիքով եւ այն, որ չնայած Անդրկովկասում առկա հակամարտություններին, Հայաստանը միշտ արտահայտվել է համագործակցության հաստատման օգտին բոլոր հարեւան երկրների հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---