Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի

PanARMENIAN.Net - Երեքշաբթի երեկոյան Մոսկվայի հարավում անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի քաղաքացի Հայկ Դոլուխանյանը, որն աշխատում էր շինարարական ընկերությունում: Ըստ Մոսկվայի իրավապահ մարմինների տեղեկատվության աղբյուրների, մոտ 20:30-ին Կովկասյան բուլվարի թիվ 16 տան մերձակայքում Դոլուխանյանի վրա են հարձակվել կարճ սեւ կապյուշոնով բաճկոններ եւ բանակային երկարաճիտկ կոշիկներ հագած չորս հոգի: Դոլուխանյանը զոհվել է մեջքին հասվցած դանակի հարվածից: Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են կասկածյալների որոնումը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Նշենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում սա Մոսկվայում Հայաստանի քաղաքացիների սպանության արդեն երրորդ դեպքն է: Այդպես, նոյեմբերի 30-ին Մոսկվայի հյուսիս-արեւելքում սպանվել է հայաստանցի գործարար Արմեն Եղիազարյանը: Նրան գնդակահարել են Ստրոգինի պողոտայի թիվ 7 տան մուտքի առջեւ մոտավորապես ժամը 12:30-ին: Պատահարի տեղում միլիցիայի աշխատակիցները գտել են Մակարովի ատրճանակի վեց պարկուճ: Ոճրագործները հեռացել են ԲՄՎ մակնիշի սեւ գույնի ավտոմեքենայով: Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի հարավային շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի քաղաքացու սպանության գործով: Հանցագործությունը կատարվել էր Բորիսովսկիե պրուդի փողոցի բնակելի տներից մեկում: «Հայաստանի քաղաքացի Լեւ Կարապետյանի մարմնի վրա հայտնաբերվել են սուր առարկայով հասված բազմաթիվ վնասվածքներ: Դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ, այդ թվում նաեւ կենցաղային հողի վրա»,-պատմել է դատախազության ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---