Ժակ Շիրակը համարում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարելի է միանգամայն մոտալուտ համարել

PanARMENIAN.Net - «Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի բարեկամն է: Եվ մենք համոզված ենք, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարելի է միանգամայն մոտալուտ համարել», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` ելույթ ունենալով ֆրանսիացի դիվանագետների առջեւ: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը ամեն ինչ կանի, որպեսզի 2006 թվականը Կովկասում խաղաղության տարի դառնա: «Աշխատելով մեր գործընկերների հետ կողք կողքի, մենք բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որպեսզի 2006 թվականը տարածաշրջանում խաղաղության տարի դառնա», - ընդգծել է Ժակ Շիրակը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---