Հունվարի 12-ին դիտարկում կանցկացվի Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի, Գերանբոյի շրջանի Բորսունլու գյուղի տարածքում, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում նախատեվում է դիտարկման անցկացում: Ադրբեջանական կողմից դիտարկումը կվարեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին եւ Ժիրի Աբերլեն: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---