Գերմանիայում տեղի է ունեցել «Հայաստան եւ Գերմանիա. Ցեղասպանությունից 90 տարի անց» խորագրով գիտաժողով

PanARMENIAN.Net - 2005 թվականի տարեվերջին Գերմանիայի Վիթենբերգ քաղաքում կայացավ «Հայաստան եւ Գերմանիա. Ցեղասպանությունից 90 տարի անց» խորագրով գիտաժողով: Միջոցառումը բացվեց «Ամենայն սրբոց» եկեղեցում միջեկեղեցական հոգեհանգստյան արարողությամբ` առաջնորդությամբ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեգճյանի, աստվածաբանության դոկտոր Խաչիկ Ղազարյանի, եպիսկոպոսներ Հելգե Քլասոնի, Ասել Նոեկի, Գերհարդ Վայեգի, պատվելիներ Հանս-Ուլրիխ Շալցի եւ Ստեֆան Դորգալոյի: Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ Մարտին Լյութեր համալսարանի պրոֆեսոր, «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրեն Հերման Գոլտցը: Քննարկման նյութ հանդիսացան 2005 թ. ապրիլի 21-ին եւ հունիսի 16-ին Բունդեստագ ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւերի ստեղծման եւ զարգացման փուլերը, ինչպես նաեւ ապագայում սպասվող գործընթացները: Ելույթներով հանդես եկան Քրիստոնեա-դեմոկրատական եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, Կանաչների կուսակցությունից պատգամավոր Մարիալուիս Բեկը, Գերմանիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Վիկտոր Բիագովը եւ այլոք: Պրոֆեսոր Հերման Գոլտցը զեկույցով հանդես եկավ Յոհաննես Լեփսիուսի հայանվեր գործունեության մասին` միաժամանակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության փաստացի մանրամասները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---