Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների այս փուլում չի քննարկվում, հայտարարում են Բաքվում12 հունվարի 2006 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի քննարկվում»,-հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թագիզադեն, իր վերաբերմունքն արտահայտելով անգլիական ,Janes Information Groupե ընկերության տարածած այն հաղորդագրության հանդեպ, որի համաձայն Ադրբեջանը հավանություն է տալիս Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարին: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը կքննարկվի բանակցությունների երկրորդ փուլում: «Այս փուլում քննարկվում են մեր հողերը ազատելու, զորքերը դուրս բերելու, տարածքները ականազերծելու, հայրենի հող բնակչությանը վերադարձնելու, քանդված հաղորդակցությունները վերականգնելու եւ այլ հարցեր: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է քննարկվել ողջ տարածաշրջանի էթնիկ կազմի վերականգնումից հետո` մինչհակամարտային ժամանակաշրջանի դրությամբ: Այժմ հանրաքվեի անցկացման հարցը չի քննարկվում: Ադրբեջանի սահմանդրությունը նախատեսում է հանրաքվեի անցկացում, որը պետք է համազգային դառնա, եւ որին պետք է մասնակցի երկրի ողջ բնակչությունը», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |