Կանադայի գիտնականները պահանջագիր են ստորագրել Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման խնդրի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հունվարի 5-8 Մոնրեալում տեղի է ունեցել Ամերիկյան հնեէաբանության ինստիտուտի 107-րդ ամենամյա համագումարը, որին մասնակցեցին մոտ 2500 հնեէաբաններ, պատմաբաններ, ինչպես նաեւ ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներ: Համագումարը պատեհ առիթ էր համաշխարհային ակադեմական հանրությանը ադրբեջանցիների կողմից Նախիջեւանի հայկական գերեզմանների եւ հայկական խաչքարերի սրբապղծման հարցը մանրամասն ներկայացնելու եւ այդ բարբարոսության դեմ զորակցություն խնդրելու համար: Կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ պատշաճ կերպով անդրադառնալ Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցին: Դոկտոր Քլեր Լիոնսը, որը նախագահում էր համագումարի այդ բաժինը, անդրադառնալով խաչքարերի սրբապղծման հարցին, ստորագրելու բողոքի մի պահանջագիր` ուղղված Կանադայի արտաքին գործերի նախարարությանը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---