ՂԱԿ-ը մտադիր է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանմանը Բաքու

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) տարբեր գործողություններ կկազմակերպի` խոչընդոտելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանումը, հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին: Նա նշել է, որ կհետեւեն համանախագահների երթուղուն.«Մենք հնարավորություն չենք տա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդես գալ Բաքվում Ադրբեջանի ազգային շահերին հակասող հայտարարություններով: Նրանց բոլոր նիստերը կվերահսկվեն մեր կողմից»: Ա.Նաղին նշել է, որ նրանք չեն բացառում, որ կարող են դիմավորել համանախագահներին Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, եւ ընդգծել է, որ հնարավոր բոլոր իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է ընդդիմադիր կողմի վրա, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Հիշեցնենք, որ միջնորդների այցը Բաքու նախատեսվում է փետրվարի 1-ին: Հավանաբար, փետրվարի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Հայաստան:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---