Կանադայում Հայաստանի դեսպանը պարգեւատրվել է Դիվանագիտական ծառայությունների համար մեդալով

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Կանադայի արտգործնախարարությունում տեղի ունեցավ ընդունելություն ի պատիվ Կանադայում պաշտոնավարությունն ավարտող Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Պապյանի հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կանադայի իշխանությունների անունից Կանադայի խորհրդարանի հնագույն անդամ, սենատոր Մարսել Պրյուդհոմը հայ-կանադական հարաբերությունների զարգացման եւ խորացման մեջ ունեցած ծառայությունների համար Արա Պապյանին հանձնեց Դիվանագիտական ծառայությունների համար մեդալը: Պաշտոնական ճաշկերույթին իրենց մասնակցությունը բերեցին Կանադայի սենատի եւ նորընտիր համայնքների պալատի անդամներ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, Կանադայի արտգործնախարարության եւ Կանադայի միջազգային զարգացման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, մտավորականներ, ինչպես նաեւ կանադահայ համայնքի ազդեցիկ կառույցների ղեկավարներ: Ներկաներն իրենց ելույթներում նշեցին Ա.Պապյանի վաստակը հայ-կանադական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման մեջ: Առանձնանշվեց Ա.Պապյանի կողմից նախաձեռնած եւ հաջողությամբ զարգացող համագործակցութունը երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---