Սենատորներ Սարբանեսը եւ Քոլինզը աջակցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին

PanARMENIAN.Net - Սենատորներ Փոլ Սարբանեսը եւ Սյուզան Քոլինզը աջակցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Այդպիսով, այս բանաձեւին հավանություն տվող սենատորների թիվը հասավ 22-ի: Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին երաշխավորել, որ Հայոց ցեղասպանության ընկալումն իր արտացոլումը կգտնի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Ջ.Բուշին ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում որպես ցեղասպանություն որակել հայ ժողովրդի զանգվածային ջարդերը: Անցյալ տարվա նոյեմբերին հանրապետական Ջոն Էնսայնի եւ դեմոկրատ Ռիչարդ Դերբինի կողմից ներկայացված օրինագիծը հիշեցնում է բանաձեւի թիվ 316 նախագիծը, որը 2005 թվականի հունիսին ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատ Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի կողմից:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---