Ամերիկյան ընկերությունն ուրան կվերամշակի եւ կարտահանի Հայաստանից

PanARMENIAN.Net - Ոսկու արդյունահանությամբ զբաղվող ամերիկյան GGC ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնելու է իր գործունեությունը Հայաստանում` վերամշակելով ու արտահանելով տեղի մինչ այժմ չբացված ուրանի պաշարները: Քոնեկտիկուտ նահանգում տեղակայված Global Gold Corporation (GGC) ընկերությունը հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզում ձեռք է բերել մեծ հողատարածք, որը, երկրաբանների կարծիքով, հարուստ է ուրանի ու ոսկու հանքանյութով: GGC-ն գնել է Հայաստանում գրանցված Athelea Investments ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը: ԱՄՆ եւ Ավստրալիայի մի խումբ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող Athelea Investments-ը բացառիկ իրավունքներ ունի Գետիկ գետի շրջակա 27 քառակուսի կիլոմետր լեռնային տարածքում: Նշված տարածքը 1970-ական թվականներին հետազոտվել է խորհրդային մասնագետների կողմից: «Հետազոտությունները հանգել են եզրակացության, որ տարածքը հեռանկարային է ռադիոակտիվ տարրերի` ներառյալ ուրանի պաշարների առումով», - ասված է GGC-ի տարածած հայտարարության մեջ: Հետազոտությունները կտեւեն երեք տարի: Նրանք փոխանցեցին նաեւ, որ ուրանի հանքանյութը, ամենայն հավանականությամբ, կհարստացվի Հայաստանում, այնուհետեւ կձուլվի Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում: Ամերիկյան ընկերությունը Հայաստանում արդեն շահագործում է ոսկու մի քանի փոքր հանքավայրեր: Դրանցից մեկը գնվել է 3,5 մլն դոլարով անցած օգոստոսին: GGC-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը Վան Գրիգորյանն է, ով նախկինում Ամերիկայի հայկական համագումարի նախագահն էր եւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամներից մեկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---