ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

PanARMENIAN.Net - Իրանահայերը խնդիրներ չունեն մահմեդական եղբայրների հետ մեկ տանիքի տակ: «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «ԻՐՆԱ» գործակալությանը, հաղորդել է, որ նման հայտարարություն է արել իրանական Ադրբեջան նահանգի հայկական թեմի առաջնորդ Նշան Թուփոզյանը: Նա դատապարտել է օտարերկրյա ԶԼՄ-ների «ստահոդ քարոզչությունը» Թեհրանի հասցեին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Նրա խոսքերով, Իրանի օրենսդրության մեջ հստակ նշված են փոքրամասնությունների, այդ թվում եւ իրանահայերի, իրավունքները: Թուփոզյանը, մասնավորապես, նշել է, որ հայերը լիովին ազատ են դպրոցներում, ակումբներում եւ եկեղեցիներում: Հայ պատգամավորների առկայությունը Իսլամական ժողովի մեջլիսում նույնպես վկայում է փոքրամասնությունների նկատմամբ Իրանի իշխանություններրի դրական մոտեցման մասին: «Դժվարություններ կան ամեն տեղ, սակայն իրանահայերը երբեք չեն ունեցել Իրանի իշխանությունների հետ բացասական հարաբերությունների փորձ»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---